Նախօրեին Գորիսում տեղի ունեցած միջադեպը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շատ ցավալի և դատապարտելի է համարում: «Քրեական գործ է հարուցված, մեղավորները վստահ եմ կհայտնաբերվեն ու կպատժվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք այս անգամ էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կհաջողվի ջրից չոր դուրս գալ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Նախ պետք է քրեական գործի ընթացքում ապացուցվի ով է թրջվել, և հետո պետք է այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա: Այս պահին, երբ քրեական գործ է ընթանում, ավելին ասել կամ խոսել, նպատակահարմար չեմ համարում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր:





