AM
4 Հունիս 2013 - 09:04 AMT

Սերգեյ Գալոյան. Սուրիկ Խաչատրյանի երեկվա հայտարարությունը լկիտության վերջին աստիճանն էր

Սուրիկ Խաչատրյանի երեկվա հաղորդագրությունը, ըստ որի ինքը թողնում է մարզպետի լիազորությունները մինչև նախաքննության ավարտը, լկտիության վերջին աստիճանն է: Այսպես է կարծում քրեագետ Սերգեյ Գալոյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նման դեպքից հետո ցանկացած նորմալ մարդ կասեր, որ հրաժարական է տալիս:

«Ես այդ մարդու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև անձամբ չեմ ճանաչում նրան: Եզրակացություն անում եմ ըստ մամուլի, իսկ այնտեղ ասված է, որ նա հաղորդագրություն է տարածել ու նման բան է ասել: Նա պետք է հրաժարական տար ու գնար: Մարդ կարող է լկտի լինել, բայց ա՞յս աստիճանի»,-ասաց քրեագետը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը ժամանակավորապես թողել է իր լիազորությունները այն բանից հետո, երբ նրա առանձնատան մոտ հունիսի 1-ին հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: