AM
4 Հունիս 2013 - 09:15 AMT

Խորհուրդ է տրվում հունիսի 4-ին, 5-ին և 6-ին շրջանցել Երևանի Հերացի և Մյասնիկյան փողոցները

Երևան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին և 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները հետևյալ ուղղություններով.դեպի Ազատության պողոտա, դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցներ, դեպի Դավիթ Բեկ փողոց: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհանգստության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: