AM
7 Հունիս 2013 - 06:17 AMT

Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի. Սպասվում են տեղումներ

Այսօր հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ: Տևական և առատ անձրևներ են սպասվում հյուսիսային և արևելյան շրջաններում: Շրջանների գերակշիռ մասում մեծ է կարկուտի հավանականությունը, հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ արագությամբ:

Ի տարբերություն այլ շրջանների, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի մարզում տեղումներ են սպասվում օրվա երկրորդ կեսին: Օդի ջերմաստիճանը ողջ տարածքում կնվազի մոտ 4-5 աստիճան: Երևանում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների, կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է անձրև և ամպրոպ:

Ցերեկը սպասվում է+22+24, երեկոյան +19+21աստիճան տաքություն: