AM
7 Հունիս 2013 - 10:23 AMT

Զդիսլավ Ռաչինսկի. Վրաստանը հաջողությամբ ընթանում է ժողովրդավարության ամրապնդման ուղիով

2012 թվականը Վրաստանի համար հեղափոխական փոփոխությունների տարի էր, ասում է վրացի լրագրող, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Վիգնանսկին: Այսօր «Կովկաս 2012» միջազգային գիտաժողովի ժամանակ վերլուծաբանն ասաց, որ Վրաստանում առաջին անգամ առանց զենքի և բռնության, քվեարկության միջոցով տեղի ունեցավ իշխանափոխություն, ինչը փխրուն հայտ է, որ այն կարող է լինել եվրոպական երկիր:

Այնուամենայիվ, ըստ Միխայիլ Վիգնանսկիի, եթե նախկինում Արևմուտքը աչք էր փակում Վրաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրների վրա, ապա այսօր դրա շուրջ լուրջ հարցադրումներ է անում:

Գիտաժողվի առաջին հատվածը վարող ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նկատեց, որ հեռվից Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները դրական լույսի տակ են երևում. «Վրաստանը հաջողությամբ գնում է դեպի ժողովրդավարության ամրապնդման ուղով»: