AM
10 Հունիս 2013 - 09:44 AMT

2 օրում ՝ 10 ավտովթար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը, իսկ կողոպուտի` 2, խուլիգանության` 1 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: