Այսօր օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ: Միայն հյուսիս-արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, կարճատև անձրև ու ամպրոպ, առատ տեղումներ չեն սպասվում, կարկուտի հավանականությունը փոքր է: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ: Հանրապետության հարավային կեսում, նաև Տաթևում հաստատվել է արևային, առանց տեղումների եղանակ, լավ ժամանակ է հանգիստն այստեղ անցկացնելու համար:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 7-10մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +28+30, երեկոյան +23+25 աստիճան տաքություն:





