AM
13 Հունիս 2013 - 06:56 AMT

Վերլուծաբան. ԱՄՆ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ներել Սիրիային ինքնուրույն քաղաքականության համար

Սիրիայի հարցը շատ ավելի վտանագավոր է մեր պետության համար և շատ ավելի ծանր հետևանքներ կարող են լինել: Այսօր «Սիրիա. անցյալը, ներկան և ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ խնդիրը միայն Սիրիան չէ, այն շատ ավելի լայն է. «Մնալ անտարբեր, պարզապես չենք կարող»:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի աշխատող Ռոբերտ Ղազարյանը կարծում է, որ սիրիական հակամարտությունը քաղաքացիական պատերազմ համարելը սխալ է: Նա Սիրիայում ստեղծված իրավիճակը բնորոշում է այսպես. «Լեգիտիմ իշխանությունների և իշխանական զորքերի դեմ դուրս են եկել ընդդիմադիրները, որոնց մեջ կան տարբեր զինյալներ և դա տեռորիստական զինյալների ագրեսիա է»: Ռոբերտ Ղազարյանը նկատեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ևս այդ պատերզամը անվանեց տեռորիստական ագրեսիայի դեմ պայքար:

Նա կարծում է , որ սիրիական հակամարտության երեք պատճառ կա: Առաջինը՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի հետ կապված, մյուս կողմից կա Իսրայելը, որը ցանկանում է ոչնչացնել Իրանը: «ԱՄՆ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ներել Սիրիային ինքնուրույն քաղաքականության համար»,- ասաց նա և նշեց, որ երկրորդը պատճառը արաբական գարունն է:

Իսկ երրորդ պատճառը նեոօսմանիզմի քաղաքականությունն է, որը փորձում է իրականացնել Թուրքիան: Ռոբերտ Ղազարյանը նկատեց, որ Թուրքիայի արտգործնախարարը դեռ 2012-ի նոյեմբերին հայտարարել էր. «Մենք՝ նեոօսմանիստներս, պետք է զբաղվենք հարևան երկրներով»: «Թուրքիան օձի նման է, նա սպասում է հարմար պահի, և երբ լինում է համար պահը, անհապաղ հարձակվում է»,- ասաց նա և անդրադառնալով գերտեությունների քաղաքականությանը, նշեց, որ այսօր արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրաքյան Քուրդիստանը վաղ թե ուշ անկախություն ձեռք կբերի: