Անհրաժեշտ է օր առաջ ազատվել կոռուպացված չինովնիկներից: Այսօր ԱԺ-ում ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և շեշտեց, որ անցել է չաղ և բախտավոր չինովնիկների ժամանակը:
«Մենք շատ լավ տարբերում ենք թերություններն ու քրեական հանցագործությունները, եթե մարդ մսխել է գումարները և որոշել է ապրել չաղ ու բախտավոր պետության հաշվին, դա այլ բան է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե քանի քրեական գործ է հարուցվելու այս զեկույցից հետո: «Դուք քանի քրեական հանցանք եք տեսնում»,- հարցրեց նա: Իշխան Զաքարյանը շեշտեց, որ այս ուղղությամբ կոչ են արել բոլոր խմբակցություններին համատեղ աշխատել. «Սակայն մենք պատժիչ գործառույթ չունենք:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ պետք է թացը չորից տարբերել, եթե կան հանցանքներ, ապա այդ կոռուպացված չինովնիկները պետք է պատժվեն: «Պաշտոնը իրավունք չէ, դա պատասխանատվություն է, ով պատրաստ չէ պետք է օր առաջ գնա իրենց տուն կա մենք կուղարկենք»,- եզրափակեց Շարմազանովը:





