AM
13 Հունիս 2013 - 12:16 AMT

Պատգամավորն առաջարկեց ՎՊ հաշվետվությունը որպես հանցագործության մասին հաղորդում ուղարկել դատախազութուն

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմաբկցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր նիստի ժամանակ նկատեց, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության մեջ բազմաթիվ քրեական բնույթի խախտումներ են արձանագրվել ու կարծիք հայտնեց, որ լավ կլիներ հաշվետվությունն ունենանար «հաղորդում հանցագործության մասին» անունը և ուղարկվեր իրավապահ մարմիններին:

«Այս փաստաթուղթը շուրջ երկու ամիս է ներկայացվել է նաև ՀՀ կառավարությանը, որը քննարկվել է նաև կառավարության նիստի ժամանակ, որին մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանապետը: Իրենցից որևէ մեկը պահանջե՞լ է փաստաթղութը՝ քրեկան հետապնդում սկսելու համար: ՀՀ դատախազն արդյո՞ք ներկայացրել է հայց՝ պետական հաշերհի պաշտպանության համար»,- հետաքրքրվեց պատգամավարը: Նա նաև նկատեց, որ ՎՊ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել նաև Երևանի քաղաքապետարանում և հարցրեց, արդդյո՞ք քաղաքապետարանն ընդունել է իր սխալները: Նա ՎՊ նախագահին խնդրեց նաև իրենց ներկայացնել քաղաքապետարանի պատասխանի պատճեն:

«Մեր արձանագրությունների հետ կապված քաղաքապետարանը համաձայնել է և նշել են ժամանակացույց, որ թերությունները վերացնեն: Մեծ մասը շտկված են»,- ասաց Իշխան Զաքարյանը և նշեց, որ իրենք 2012-ի հաշվետվությունից դատախազություն ուղարկել են ամբողջական նյութ կապված Արդարադատության նախարարության դատաիրավական ԾԻԳ-ի հետ կապված: «Այս պահին շատ ինտենսիվ աշխատում ենք քննչական կառույցի ներկայացուցիչի հետ և մոտ ժամանակներս հանրությունը կտեղեկանա, թե որ գործի հետ կապված ինչ ընթաց է եղել, մենք քրեական բնույթի խախտումների հետ կապված ուղարկել ենք բոլոր նյութերը»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ փաստորեն միայն մի դեպքով է եղել, որ գործի ընթացք է տրվել, այն էլ ՎՊ նախաձեռնությամբ: Նա նաև նկատեց, որ ՎՊ նախագահի խոսքով քաղաքապետարանը վերացրել է թերացումների մեծ մասը և խնդրեց ներկայացնել, թե կոնկրետ ինչպես են վերացվել դրանք:

«Երբ որ ասում եմ, որոշակի խախտումներ և բացթողումներ ենք արձանագրել, դրանք եղել են ինքնավար կառույցների, հողերի օտարման և վարձակալության դեպքերում, որոնք իրենց բնույթով շատ նման են: Մենք կտրամադրենք ձեզ վերահսկումների արդյունքում եղած բոլոր շտկումների մասին տեղեկատվությունը»,- ասաց Զաքարյանը: