AM
14 Հունիս 2013 - 05:32 AMT

Նախախորհրդարանն Ազատության հրապարակում այսօր հերթական քննարկումն է հրավիրում

Նախախորհրդարանն այսօր ժամը 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում հերթական երկշաբաթյա քննարկումն է հրավիրում:

«Նախախորհրդարանի անդամները ներկայացնելու են ժողովրդի կազմակերպման միջոցով Հայաստանի ազատագրման և նոր որակի պետության ձևավորման համազգային պայքարի գործընթացը, ինչպես նաև մասնակիցների հետ քննարկելու են օրվա հրատապ թեմաները և առաջիկա անելիքները»,- ասված է Նախախորհրդարանի տարածած հայտարարության մեջ: