«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում անունդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տվել:
Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված և հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, ում կճանաչեն Սիսիանի Գոռհայքից մինչև Մեղրու՝ Իրանի սահմանի բնակիչները:
«Ցավոք, հնչող անունները հեռու են այս չափանիշներից: Սյունիքին զինվորականներ և գործարար-մեծահարուստներ չէ, որ պետք են․ Սյունիքին պետք են նվիրյալներ: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի շրջապատից մեկին (օրինակ՝ այժմյան պաշտոնակատար Դոլունցին) նշանակելուն, ապա դա կլինի ոչ այլ ինչ, քան հաղթանակած սյունեցու արժանապատվության նսեմացում Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Հավատում ենք, որ ճիշտ որոշում կկայացնեք»,-ասված է նամակում:





