ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադերլու մասին օրենքի նախագիծն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդալի հետ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությունները, ելութները ստիպում են մտածել, որ նախագիծն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդսալի հետ. «Նախագծի առաջին ընթերցման ժամանակ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում բառացիորեն ասաց հետևյալը «բայց մարդիկ էլ չեն վստահում մեզ, ասում են տվեք հարկային արտոնություն մենք բերենք ներդրում կատարենք, բա որ մարդիկ բերեն տակ տան, ծրագիրը ներկայացնեն, եթե ծախս են արել, ու չտանք հարկային և մքասային արտոնություն, այս մարդիկ… ու միտքը կախում է։
Այս մարդիկ ի՞նչ, այս հարցի պատասխանն իրենց ելույթներում տվեցին արդեն իշխանության ներկայացուցիչները, հստակեցնելով, որ իրավիճակը ավելի քան պարզ է: Պայմանը, որ եթե ԱԺ-ն տրամադրում է հարկային և մաքասյաին արտանոություններ, Ռուբեն Վարդանյանը շարունակում է իրականացնել միջազգային դպրոցի ծարգիրը, եթե ոչ, դադարեցնում է»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տարօրինակ է, որովհետև Ռուբեն Վարդանյանը, հեղինակավոր գործարար լինելով, իր ծրագիրը սկսելուց առաջ չէր կարող չուսումնասիրել ՀՀ հարկային և մաքսային դաշտը, որի մեջ ինքը պետք է գործի։ «Եվ ուրմեն երկու տարի ծրագիրն իրականացվում է, շինարարություն է կատարվում միլիոնավոր դոլարների, ու հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու պայման կամ նախապայման երբեք չի եղել այդ ծրագրի իրականցման համար: Այդ ժամանակ ի՞նչ է փոխվել:
«Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Արքեսպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար Աշոտ Սուքիասյանը 10 մլն դոլար է քցել Ռուբեն Վարդանյանին պատկանող «Արմենիա» բանկին, ով բանկի խորհրդի նախագահն է, նաև ծրագրի հեղինակը, ուրեմն այս նախագիծը, որ քննարկում ենք՝ քննակում ենք կոռուպցիոն սկանդալի ուժով»,- պարզաբանեց նա։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս բացահայտումից առաջ իշխանություններն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավաստիացրել են, որ հարցը կլուծվի, վարկը կփակվի, սակայն, ըստ ամենայնի, գործարարի համբերության բաժակը լցվել է և տեղեկությունը հայտնի է դարձել հանրությանը: «Ի՞նչն է ստիպել փորձառու գործարարին շրջացնել, չնկատելու տալ, այդպիս բան կարող էր լինել միայն բարձրագույն իշխանության խնդրանքը, հորդորը, խոստումը, այդպիսի երկու մարդ կարող է միջնորդել՝ կամ Տիգրան Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ տարբերակ չկա։ Թե դրանցից ով է, էական չէ, էականն այն է, որ իրադարձություններն ընթացել են սուպեր արագությամբ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև իրադարձությունների իր սցենարը. «Մայիսի 29-ին հայտնի է դարձել ինֆորմացիան, հունիսի 6-ին Սերժ Սարգսյանն այցելել է գործարար Ռուբեն Վարդանյանին, նույն օրը Կառավարության նիստում օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի, հենց նույն օրը ԱԺ-ում դրվել շրջանառության մեջ ու սահմանված կարգով ներառվել արտահերթ նստաշրջանի օրակարգում: Հետո հունիսի 10-ի քառօրյայում որոշում է կայացվում օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննելու մասին»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագծին առաջին ընթերցման ժամանակ դեմ է քվեարկել, դեմ է քվեարկելու նաև երկրորդ ընթերցման ժամանակ։ «Ինչու՞, անկեղծ ասած իմ համակրանքը բնականաբար գործարար Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ես չեմ ուզում, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի օրհնությամբ քցված փողերի համար վճարի ՀՀ քաղաքացին, ընդ որում այստեղ մի կարևոր փաստ կա. այս օրենքն ուժի մեջ է մտնում հետադարձ՝ 2013 թ-ի հունվարի մեկից, այսինքն այդ գումարները դեռ վերադարձվելու են, ինչո՞ւ պետք է ՀՀ-ն ուրիշների փոխարեն գումարներ վերադարձնի, և եթե Ռուբեն Վարդանյանին թվում է, թե այս օրենքի նախագծով ինքը երաշխիքներ է ստանում, որ իրեն ավելի մեծ թափով չեն քցի… ես ներողություն եմ խնդրում այս բառն ԱԺ-ի ամբիոնից օգտագործելու համար, բայց ուրիշ բառ չկա օրենքի մեջ… Այդ դեպքում էլ Ռուբեն Վարդանյանը սխալվում է, որովհետև ոնց որ երկու օրում այս օրենքն ընդունեցին, այնպես էլ երկու օրում կընդունեն մեկ ուրիշ օրենք, և ես այս օրենքի նախագծին դեմ եմ քվեարկում, որպեսզի բարոյական իրավունք չունենամ դեմ քվերակել նաև այն նախագծին»:
Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե «ինչու՞ է իշխանությունն այսպես ափալ-թափալ ուզում Ռուբեն Վարդանյանի սիրտը շահել»: Նա համոզված է, որ այսքանից հետո իշխանությունը հասկացել է, որ այս հարցը տեղական, առայժմ հայաստանյան բնույթի սկանդալ է, և բոլոր ուժերը գործադրվել են կոծկելու այն: «Անթույլատրելի է նման օրենքի ընդունումը. խնդիրը միայն այն չէ, որ մենք ուրիշների արածի բեռը դնում ենք ՀՀ քաղաքացիների վրա, խնդիրը նաև այն է, որ մենք այս օրենքի նախագիծը ընդունելով կանաչ լույս ենք վառում քցողների առաջ»,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:





