Բիոզուգարանները սկզբունքորեն լավ և աշխարհում օգտագործվող երևույթ է, բայց հիմնականում օգտագործվում է քաղաքներից դուրս, քաղաքաներում դա անիմաստ է օգտագործել: Կարծիքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանինն է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տուրիզմի զարգացման ուղղություններին և զարգացման հեռանկարներին նվիրված ասուլիսում հիմնական քննարկման թեման դարձան կառավարության ձեռք բերած բիոզուգարանները, որոնց ներկրման համար կառավարությունը 100 մլն դրամ է հատկացվել: Կարինե Դանիելյանն ասաց, որ փնտրել է համացանցում և 1500 դոլարից թանկ բիոզուգարան չի գտել.
«Այդ գումարները այդ ուղղությամբ ծախսելը աննպատակ էր: Ես վերջերս Բեռլինում էի, ամեն տեղ գովազդներ են Ադրբեջանի տուրիստական վայրերի պատկերներով , ոչ մի տեղ հայկական գովազդ չհանդիպեցի, մեն չենք կարողանում լիարժեք ներկայանալ միջազգային հանրությանը այդ տեսանկյունից, մտնում ես Հայաստան ճանապարհներին ջարդված մեքենաներ են ու աղբ: Այդ գումարը պետք էր այդ ճանապարհները մաքրելու վրա ծախսել:
Շարունակելով բնապահպանության նախկին նախարարի խոսքը Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը օրինակներ բերեց , ինչպես են գումարներ դուրս գրվել և անպպատակ ծախսվել.
«500 մլն դրամ են տվել մի քանի կազմակերպության, որոնք բոլորը նույն մարդու անունով են գրանցված ու տվել են գումարը հենց այն օրը, երբ բացվել են այդ կազմակերպությունները:Սա կառավարությու՞ն է, թե՝ դյուքյա՞ն»,- հարցրեց նա:
Իսկ Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն ասաց, որ զուգարանները պետք են տուրիզմի զարգացման համար, բայց ինքը մասնագիտական կարծիք հայտնել չի կարող, որովհետև նախընտրում է խոսել միայն այն բաներից, որոնցից հասկանում է:





