Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում նախնական արդյունքներով գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Նախօրեին կայացած ընտրություններում Կարո Կարապետյանի օգտին քվերակել է 723 ընտրող: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանը ստացել է 623 ձայն:
Սուրենավանում գրանցված էր 1 950 ընտրող, որոնցից քվեարկությանը մասնակցել են 1 374–ը: Անվավեր է ճանաչվել 26 քվեաթերթիկ:
Հիշեցնենք, որ Սուրենավանի նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանը մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին մահացել էր ավտովթարից:





