AM
24 Հունիս 2013 - 08:16 AMT

Գալուստ Սահակյանը պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանը հակված չէ նորից մարզպետ դառնալ

Հանրապետական կուսակցությունը մարզպետների հետ կապված քննարկումներ չի արել, վստահեցնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ մարզպետարանների մեծ մասում ուսումնասիրություններ են կատարվել: Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ եթե դրանց ավարտից հետո անբավարար աշխատանք տեսնեն, կհայտնեն իրենց կարծիքը։ «Մենք դեռևս չենք որոշել, թե որ մարզպետներին պետք է աշխատանքից ազատենք կամ ովքեր պետք է հրաժարական տան»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը և նշեց, որ եթե արդյունքները գոհացուցիչ չլինեն, ապա կառավարությունը կքննարկի և որոշում կկայացնի: Նա նաև նկատեց, որ ՀՀԿ-ն կադրային առատ բազա ունի:

Հարցին` հնարավո՞ր է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին վերադարձնեն իր պաշտոնին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինքը` Սուրիկ Խաչատրյանը, հակված չէ նորից մարզպետ դառնալ, վարչապետը երբ նպատակահարմար կգտնի, այն ժամանակ էլ կնշանակի»։