AM
26 Հունիս 2013 - 06:19 AMT

Ավտոմեքենան ընկել է Արփա գետը. Ուղևորները հոսպիտալացվել են

Հունիսի 25-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպք իվայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից(վարորդ Արմեն Պողոսյան)դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.), Արեն Մուրադյանին (ծնված 2002թ.), Աբրահամ Մուրադյանին(ծնված 2000թ.), Նելլի Գյունջյանին(ծնված 1965թ.) և Ջորջ Մուրադյանին (ծնված 1962թ.), ովքեր հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: