AM
27 Հունիս 2013 - 05:46 AMT

Քոչարյան. Բաքվից հնչող հայտարարություններից միայն երևում է, որ ԼՂ հարցում այս պահին առաջընթաց հնարավոր չէ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի, քանի դեռ առկա է Ադրբեջանի դիրքորոշումը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Նույնիսկ մարդ, որը հեռու է այդ բանակցային գործընթացից, միայն դատելով այն հայտարարություններով, որ հնչում են Բաքվից, միանշանակ կգա այն եզրակացության որ այս պահին առաջընթաց հնարավոր չէ»,- ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելացնենք, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել, ինչը դեռ չի ստացվում: Նշենք, որ այս տարվա հունիսի 12-ին նախատեսվում էր Զալցբուրգում բանակցությունների հերթական փուլը կազմակերպել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին չի կարողացել համաձայնության գալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման հարցում: