AM
28 Հունիս 2013 - 13:02 AMT

Ընթացիկ տարվա ծրագրով Երևանում կհիմնանորոգվեն 30-ից ավելի փողոցներ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի,Ամիրյան,Դավիթ Բեկի,Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան,Գուլակյան, Բրայսի փողոցներում: Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթևեկությունը:

Բոլոր դեպքերում ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: