Հուլիսի 1-ին Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայիհետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ Ասոցացման ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման, Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության, ներքաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների հետ առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարացման հեռանկարները, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը:





