Այս գիշեր և հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ. շրջանների մեծ մասում ամպոտ կլինի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հատկապես առատ տեղումներ են հավանական արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 18-20մ/վրկ, արևելյան շրջաններում մեծ է կարկուտի հավանականությունը: Իսկ Արարատյան դաշտում օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, տեղումներ հնարավոր են օրվա 2րդ կեսին և երեկոյան: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի:
Հուլիսի 3-ին Երևանում առավոտյան առանց տեղումների եղանակ կլինի, օրվա 2րդ կեսին ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի` 12-15մ/վրկ: Գիշերը +18+20, ցերեկը +30+32, երեկոյան +24+26:





