AM
3 Հուլիս 2013 - 13:31 AMT

4 զոհ, 20 վիրավոր. Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 8 ՃՏՊ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 10 դեպքից` 7-ը, խարդախության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 1 և խողոպուտի 1 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 4 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: