AM
4 Հուլիս 2013 - 05:39 AMT

Ամենուրեք անձրև և ամպրոպ է սպասվում. մեծ է կարկուտի հավանականությունը

Այսօր հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղատարափ, հատկապես առատ տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի` 18-20մ/վրկ արագությամբ, մեծ է կարկուտի հավանականությունը:

Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի: Տաթևում եղանակն առայժմ անբարենպաստ է այցելության համար, սակայն Հայպետհիդրոմետից տեղեկացնում են, որ արդեն հուլիսի 6-ից այստեղ կհաստատվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ:

Երևանում առավոտյան առանց տեղումների եղանակ է սպասվում, օրվա 2-րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի` 12-15մ/վրկ արագությամբ: Գիշերը` +15+17, ցերեկը` +30+32, երեկոյան` +24+26: