Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին պաշտոնական այցով մեկն էլ է Ռիգա: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ռիգայի քաղաքային դումայի նախագահ Նիլ Ուշակովը կստորագրեն երկու քաղաքների եղբայրացման մասին հուշագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունը:





