AM
11 Հուլիս 2013 - 05:33 AMT

ՀԱԿ անդամները Ֆյուլեի հետ քննարկել են Ասոցացման համաձայնագրի նշանակությունը ՀՀ եվրաինտեգրման տեսակետից

Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Կողմերը քննարկել են աշնանը ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսակետից: ԵՄ հանձնակատարը մասնավորապես կանգ է առել այն հնարավորությունների վրա, որոնք բացվելու են Հայաստանի առջև բարեփոխումների անցկացման համար:

Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են, որ ակնկալում են ժողովրդավարական երկրները միավորող ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման և հիմնարար ազատությունների ամրապնդման հարցերում: Հատուկ ընդգծվել է ընտրական օրեսնգրքի փոփոխությունների, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները ընդդիմության և ԵՄ կառույցների ներկայացուցիչների միջև: