AM
11 Հուլիս 2013 - 08:50 AMT

Ամեն տարի հուլիսի 11-ին աշխարհում նշում են Շոկոլադի համաշխարհային օրը

Այսօր քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Առաջին անգամ այն նշել են ֆրանսիացիները 1995 թվականին:

Կարծիք կա, որ առաջինը շոկոլոդ սովորել են պատրաստել ացտեկները: Այն անվանում էին «Աստվածների կերակուր»: Իսպանացի կոնկիստադորներն առաջին անգամ շոկոլադը բերեցին Եվրոպա, անվանեցին այն «սև ոսկի» և օգտագործում էին ֆիզիկական ուժերն ամրապնդելու համար: Ավելի ուշ շոկոլադը օգտագործում էին արդեն ազնվականները: Հայտնի կանայք շոկոլադը համարում էին աֆրոդիզիակ: Այդպես, մայր Թերեզան շատ էր սիրում շոկոլադ, իսկ տիկին Պոմպադուրը վստահ էր, որ շոկոլադով կարելի է բորբոքել կիրքը:

Միայն 20-րդ դարի սկզբին, երբ արդյունաբերական արտադրություն ստեղծվեց, ոչ ազնվական մարդիկ նույնպես կարողացան օգտվել այդ հաճույքից:

Շոկոլադը խթանում է էնդորֆինների արտադրությունը, որը համարվում է երջանկության հորմոն: