Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Ռումինիայի Մշակոյթի նախարար Դանիել Կոնստանդին Բառբուին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարեանի:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Ռումինիայի հետ հարաբերութիւնները սերտ են և ջերմ` համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբութիւնը կարևորեց երկու նախարարութիւնների միջև համագործակցությունը` աւելացնելով, որ Ռումինիայում հայ ժողովրդի` դարավոր պատմություն ունեցող մշակութային ներկայությունը և հարուստ ժառանգությունը կարևոր կամուրջ է երկու ժողովուրդների միջև:
Վեհափառ Հայրապետը և Ռումինիայի Մշակոյթի նախարարը զրուցեցին նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքից, Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերից: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը վերյիշեց իր հովուապետական այցերը Ռումինիայ, հանդիպումները Դանիել պատրիարքի և երջանկայիշատակ Թէոկտիստ պատրիարքի հետ, նաև գոհունակութեամբ անդրադարձաւ ռումին ժողովրդի քրիստոնէական հաւատի խորը ապրումին:
Հանդիպման ավարտին հաջողութիւն մաղթելով հայ-ռումինական մշակութային գործակցությանը` Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց առավել զորացնել երկու ժողովուրդների դարերով փորձուած բարեկամութիւնը:





