ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում երեկ տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
Ընտրատեղամասերի թիվը երկուսն էր՝ 26/01 և 26/02։ Ընտրությունների ամփոփումից հետո պատկերը հետևյալն է.
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 0։
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 3 991։
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 3 991։
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների՝ 2 799։
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 4 096։
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 237։
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 61։
Ալեքսանյան Ալեքսան Վարդանի՝ 178 (անկուսակցական)։
Մուրադյան Արթուր Ստյոպայի՝ 1 317 (ՀՀԿ)։
Սահակյան Վովա Համազասպի՝ 1 241 (ՀՅԴ)։
Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում արտահերթ ընտրություններ էին նշանակվել համայնքի ղեկավարի մահվանից հետո: Ապրիլի 2-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:





