ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Շիրակի մարզի Հովիտ համայնքում երեկ տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները:
Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը և ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանը։ Այստեղ պատկերը հետևյալն է. Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 394։
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 394։
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների՝ 262։ ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 406։
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 144։ Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4։
Հակոբյան Ռազմիկ Արմենակի՝ 124։
Սերոպյան Ավետիք Անուշավանի՝ 134։
Հիշեցնենք, որ երեկ արտահերթ ընտրություններ էին նաև Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում, որտեղ ըստ նախնական տվյալների՝ հաղթել է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը:





