AM
15 Հուլիս 2013 - 11:08 AMT

Նալբանդյան. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունները և առաջիկա ամիսների հանդիպումների ժամանակացույցը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս համատեքստում տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ:

«Նախորդ նախատեսված հանդիպումը երկու նախագահների միջև տեղի չունեցավ ադրբեջանական կողմի պատճառով: Հիմա, կարծես թե, առկա է սկզբունքային պայմանավորվածություն և հասկացողություն, որ այդպիսի հանդիպումն անհրաժեշտ է, և պետք է աշխատել, որպեսզի այն կայանա մինչև տարեվերջ», – ասաց Էդվարդ Նալբանդյանը: