AM
17 Հուլիս 2013 - 05:45 AMT

Հովտային շրջաններում զգալի շոգ եղանակ է, ստվերում մինչև +38

17-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, ցերեկն առանձին շրջաններում` Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, նաև Ապարանում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է կարճ և թույլ անձրև, էական տեղումներ չեն սպասվում: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:

Ուշադրություն. հովտային շրջաններում դիտվում է զգալի շոգ եղանակ, ստվերում մինչև +38: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

Երևանում կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Ցերեկը +35+37, երեկոյան +27+29: Ցերեկային ժամերին, 13:00-17:00, խորհուրդ է տրվում կրել բաց գույնի բամբակե հագուստ, սովորականից շատ ջուր խմել: