Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, ցերեկն առանձին շրջաններում` Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, նաև Ապարանում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է կարճ և թույլ անձրև, էական տեղումներ չեն սպասվում:
Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն առայժմ անփոփոխ կլինի, նվազում է սպասվում հուլիսի 19-ին: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հովտային շրջաններում դիտվում է զգալի շոգ եղանակ, ստվերում մինչև +38: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից:
Երևանում կդիտվի արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +35+37, երեկոյան +27+29 աստիճան տաքություն:





