Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է միկրոավտոբուսի մեկ ուղևորի փոխադրման սակագնի հաշվարկը մեկ ամսվա կտրվածքով:
Արդյունքում այսպիսի պատկեր է ստացվել`օրական 1 միկրոավտոբուսի միջին վազք + 10 կմ զրոյական՝ 215 կմ, մեկ միկրոավտոբուսի վառելիքի միջին ծախսը 100 կմ՝ 18.5 խմ, 30 օրվա վառելիքի ծախսը 1195մ3 x 220 դրամ՝ 262.900 դրամ, յուղի փոխարինում ամսական ՝ 12.920 դրամ, այլ (տրանսմիսիոն) յուղեր և քսայուղեր (40.000 վազքի համար)՝ 1870 դրամ, մարտկոց ՝ 1417 դրամ, անվադողեր՝ 19.655 դրամ, պահեստամասեր, ընթացիկ նորոգում ՝ 65.000 դրամ, վարորդների աշխատավարձ ՝ 150.000 դրամ, հարկեր (հաստատագրված)՝ 33.600 դրամ, երթուղու սպասարկման վճար՝ 16.500 դրամ, գույքահարկ, տեխզննում, ԱՊՊԱ՝ 6.000 դրամ, ավտոմեքենայի ամսական ամորտիզացիան ՝ 190.138 դրամ, վերադիր ծախսեր՝ 47.190 դրամ: Ծախսերը կազմել են 807.190 դրամ, իսկ վճարովի ուղևորների թիվը՝ 5.850:
Ընդամենը ինքնարժեքը հասել է 138.0 դրամի, իսկ շահույթը 5%՝ 6.9 դրամ:
Մեկ ուղևորի փոխադրման սակագինն ըստ հաշվարկների կազմել է 144.9 դրամ:





