AM
19 Հուլիս 2013 - 08:59 AMT

Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերին հանդես կգա հանրային առաջարկով

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է սեպտեմբերին հանրային առաջարկով հանդես գալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ մեր հայրենակցի պախարակումը դաշնակից երկրում հուշում է, որ ինչ-որ բան մեր երկրում այն չէ:

«Սպասում եմ մինչ բոլորը կլոր սեղանի շուրջ կհավաքվեն:Ես չեմ ուզում սա դարձնել ընդդիմություն-իշխանություն բանավեճ: Պարզապես, կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին կլոր սեղանի շուրջ քննարկում կազմակերպել»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե դա տեղի չունենա, ինքը կանի հանրային առաջարկ:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մենք կորցնում ենք մեր ազգային դիմագիծը և հիմա այդ քնարկման ճիշտ ժամանակն է: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշատակեց երկրում ընթացքող վերջին զարգացումները՝ այդ թվում գազի գնի բարրձրացումը և, իր խոսքով, այն բոլոր ստորացումները, որին ենթարկվում են ՀՀ քաղաքացիները: