Առավոտից «Հարյուր դրամ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ մայրաքաղաքի տարբեր հատվածնմերում փակցնում են թռուցիկներ, որոնցով քաղաքցիներին կոչ են անում տրանսպորտի համար վճարել նախկին սակագինը :
Քիչ առաջ նրանք սոցիալական ցանցերում հաղորդագրություն տարածեցին, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մի խումբ ակտիվիստների, սակայն ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց, որ ոստիկանները բաժին են հրավիրել ընդամենը մեկ քաղաքացու՝ Արսեն Օհանյանին.«Նա ոստիկանությունում է ոչ սահմանված վայրում թռուցիկ փակցնելու համար»,- ասաց նա՝ հավելելով որ բացի Արսեն Օհանյանից որևէ այլ քաղաքացու բաժին չեն կանչել :





