Մոսկվայի մերձակայքում տեղի կունենան Տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ: Դրանք կանցնեն օգոստոսի կեսին Ալաբինում: Պոլիգոնում կհանդիպեն Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազապստանի ԶՈւ լավագույն անձնակազմերը:
Մրցման էությունն այն է, որ տանկը պետք է անցնի գրեթե 20 կմ առավելագույն տեմպով՝ հաղթահարելով խոչընդոտներ ու կրակելով բոլոր զինատեսակներից, հայտնում է podmoskovie.tv-ն:





