Այսօր տեղի է ունեցել Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան ռազմաբժշկական համալսարանի շրջանավարտների, և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների զինծառայության վայրի ընտրության վիճակահանություն: Բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների զգալի մասը հրաժարվել է վիճակահանությունից և որպես հետագա ծառայության վայր կամավոր ընտրել են պաշտպանության բանակի ստորաբաժանումները` ցանկություն հայտնելով մասնակից լինել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործին, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:
Իսկ հուլիսի 27-ին «Հաղթանակ» զբոսայգու Մայր Հայաստան հուշարձանի մոտ տեղի կունենա Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ավիացոն ինստիտուտի, Մ.Հերացու անվան ռազմաբժշկական համալսարանի շրջանավարտների, և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների 15-րդ հոսքին, ինչպես նաև Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:





