AM
25 Հուլիս 2013 - 10:25 AMT

Հայ փորձագետները կմասնակցեն «Վիշեգրադի երկրները Հարավային Կովկասի երկրների ինտեգրման համար» խորհրդաժողովին Թբիլիսիում

Հուլիսի 26-ին Թբիլիսիում տեղի կունենա «Վիշեգրադի երկրները Հարավային Կովկասի երկրների ինտեգրման համար» խորհրդաժողովը: Միջոցառումը կազմակերպել է Կովկասի տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտը: Խորհրդաժողովը կանցնի «V4 for C3 Countries EU Integration» շրջանակներում, որտեղ կներկայացվեն նախագծի շրջանկաներում անցկացված հետազոտության արդյունքները: Բանավեճ տեղի կունենա նաև Հարավային Կովկասի երկրներում եվրաինտեգրման մարտահրավերների վերաբերյալ և այլդ առումով Վիշեգրադի երկրներում կուտակված փորձի շուրջ: Խորհրդաժողովին կմասնակցեն փորձագետներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Չեխիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Սլովակիայից, Լեհաստանից և Հունգարիայից: Խորհրդաժողովի վերջում ուսանողական մրցույթի մասնակիցները կպարգևատրվեն, հայտնում է «Թբիլսյան շաբաթ» պորտալը: