AM
26 Հուլիս 2013 - 17:30 AMT

Ռազմական թեմաներով թանգարանների մեկ միասնական ցանց է ստեղծվելու

Այսօր կառավարությունում կայացած խորհրդակցության քննարկումների և հուլիսի 16-ի ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ մշակույթի և պաշտպանության նախարարություններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել ռազմական թեմաներով թանգարանների մեկ միասնական ցանցի ստեղծման և թանգարանային նյութերի հավաքագրման և կառավարման հայեցակարգ:

ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունները հայեցակարգի մշակման նպատակով ընդունում են առաջարկություններ, որի վերջնաժամկետն է օգոստոսի 20-ը:

Առաջարկները ներկայացնել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ( +374-10) 29-44-29, 055-18-15-34 , գնդապետ Վանիկ Մինասյան, Էլ-փոստ` [email protected]), կամ ՄՆ աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (+374-10) 51-63-10 (Գոհար Սաիյան, Էլ-փոստ` [email protected]): Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՄՆ մամուլի ծառայությունից: