Հանրապետության տարածքում անձրևները վերջապես կդադարեն և հուլիսի 31-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մի փոքր` 1-2 աստիճանով կբարձրանա, տաքացում է սպասվում նաև օգոստոսի 1-ին:
Հանրապետության հանգստյան գոտիների մեծ մասում` Սևանի ավազանում, Դիլիջանում, նաև Տաթևում, առայժմ դիտվում են զգալի ցածր ջերմաստիճաններ: Սևանի ջուրը +18:
Երևանում կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 12-15մ/վրկ: Ցերեկը +30+32, երեկոյան +24+26:





