AM
5 Օգոստոս 2013 - 13:42 AMT

Հրդեհ` Բյուրեղավան քաղաքում

Այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 10.37-ին: Այրվել է Բ. Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՕՏ 684 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկն՝ ամբողջությամբ: