AM
8 Օգոստոս 2013 - 05:49 AMT

Երևան-Կիրանց ավտոճանապարհին պատահար է տեղի ունեցել. Կա տուժած

Երեկ, ժամը 22:29-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Կիրանց ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 63ՕԼ027 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով 1991թ. ծնված Ա. Ա.-ն մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևան քաղաքի բժշկական կենտրոն: