Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակում տեղյակ են հայ զինծառայողի` Ադրբեջանի կողմից գերեվարվելու մասին և հետևում են իրադարձությունների զարգացմանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասացին գրասենյակի հաղորդակցման ծրագրերի բաժնից:
ԿԽՄԿ գրասենյակից նաև հայտնեցին, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները ըստ ընթացակարգի կփորձեն այցելել գերուն, բայց այսօր դա հազիվ թե հաջողվի, որովհետև Ադրբեջանում օրը ոչ աշխատանքային է:
Ավելացնենք, որ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հաստատել է տեղի ունեցածը:
Այսօր ԼՂՀ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում





