AM
9 Օգոստոս 2013 - 05:20 AMT

Փոփոխական եղանակ է սպասվում. կարկուտի հավանականություն կա

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ շրջանների մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ։ Արևելյան շրջաննեևում սպասվում են առատ և տևական անձրևներ, հարավ-արևելյան շրջաններում դրանք կսկսվեն օրվա երկրորդ կեսին։

Տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի` 20-22մ/վրկ արագությամբ, հնարավոր է նաև կարկուտ: Բացառություն կկազմի Արարատյան դաշտը, որտեղ կդիտվի փոփոխական ամպամախություն, հնարավոր են միայն կարճատև անձրևներ։ Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է:

Երևանում օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է անձրև և քամի 12-15մ/վրկ արագությամբ: Գիշերը +15+17, ցերեկը +27+29, երեկոյան +22+24: