AM
13 Օգոստոս 2013 - 08:19 AMT

Սփյուռքի նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիույին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայ համայնքի աշխատանքների, ինչպես նաև Ռումինիայում ապրող հայերի՝ երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:

Հրանուշ Հակոբյանը դեսպանին մաղթել է հաջողություններ և վերելքներ նոր աշխատանքում, ու հույս հայտնել, որ Կրինա Ռոդիքա Պրունարիուն հաճախ կայցելի Հայաստան ու մշտապես կպահպանի իր բարեկամությունը հայերի ու Հայաստանի հետ: