Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով երկարաձգվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովի զինվորական ծառայությունը:
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից երկարաձգել մինչև 2014 թվականի մարտի 14-ը»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով երկարաձգվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Ալբերտ Մարդոյանի զինվորական ծառայությունը»:
Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 16-ից երկարաձգել երեք տարի ժամկետով»:





