AM
13 Օգոստոս 2013 - 10:27 AMT

Արամ Հարությունյան. Սերժ Սարգսյանի ժամանակը հաշված է

Տասը օր ժողովուրդը ոտքի կանգնեց, իշխանափոխություն է լինելու, համոզված է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: «Սերժ Սարգսյանի ժամանակը հաշված է, իսկ նրա ողբերգությունն այն է, որ դեռ ժառանգորդ չի գտել: Հանրապետական կուսակցությունում իրենից բացի որոշում կայացնող անձչկա»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:

Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ աշնանը քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները մի կողմ կդնեն, կեղծ ընդդիմադիրներ չեն լինի և հարցը կլուծվի: «Սերժ Սարգսյանը ներսում ռեսուրս չունի, ինչի համար էլ նա հայացքը ձգել է դեպի դուրս՝ արհեստականորեն առաջ քաշելով Արևմուտք, թե՞ Ռուսաստան հարցը։ Զուգահեռ ներսում խայտառակ իրավիճակ է»,- նկատեց նա և հույս հայտնեց, որ ընդդիմությունը կգիտակցի պահի լրջությունն ու ամբիցիաները մի կողմ դնելով քաղաքական կոնսուլտացիաներ կանցկացնի: