ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցների գործընկերությունն անհրաժեշտ է առավել ակտիվ աշխատանքով խորացնել և ընդլայնել համագործակցությունը:
Էրիկաս Պետրիկասը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ փոխգործակցությունն ավանդական է ոչ միայն Լիտվայի ու Հայաստանի իրավապահների, այլև երկու ժողովուրդների համար, ինչը հետագա համագործակցության ընդլայնման երաշխիքներից է:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլը և համակարգի նորացման գործընթացում կարևորելով այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի իրավապահների աջակցությունը, ընդգծել փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների, միմյանց ձեռքբերումները փոխադարձաբար ճանաչելու և կիրառելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:





