AM
20 Օգոստոս 2013 - 14:08 AMT

ՀՀ ՊՆ. Ադրբեջանցի գերին կվերադառնա հայրենիք, անկախ հայ գերու հարցում Ադրբեջանի որոշումից

Անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում հանձնառություններին: Այս մասին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:

«Մենք գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով և համաձայնություններով ստանձնած պարտականությունների, այդ թվում` ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարևոր` ազատ, անկաշկանդ և գիտակից որոշման», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը: