«ՏաԹևերի» ծառայություններից 2013թ. հուլիսին օգտվել է 17 160 ուղևոր, որոնց մեծ մասը եղել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքացիներ:
Ինչպես վկայում են ճոպանուղու ուղևորների հարցումները, հուլիսին հարցման ենթարկված ուղևորների 91 տոկոսն առաջին անգամ էր օգտվում ճոպանուղուց:
Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 99 տոկոսը, գոհ էր Հալիձորից Տաթև «թռիչքից»՝ բարձր գնահատելով սպասարկման և անվտանգության մակարդակը: Մասնավորապես հարցման մասնակից 700 զբոսաշրջիկներից 673 հայտարարեցին, որ «լիակատար անվտանգ էին» զգում իրենց ճոպանուղու խցիկում:
Օտարերկրացի ուղևորների մեծ մասը հայկական ծագում ունի՝ մոտ 52 տոկոսը: Հատկապես մեծ է հայազգիների քանակը ռուսաստանցի (85 տոկոս) և ամերիկացի զբոսաշրջիկների (70 տոկոս) շրջանում:
Ճոպանուղու աշխատակազմը մշտապես հարցումներ է անցկացնում զբոսաշրջիկների շրջանում՝ նպատակ ունենալով կատարելագործել ծառայության մակարդակը:





